5435 դիտում
18:48 07-01-2020
Միքայել Մելքումյան. Ինչու՞ պետք է առաջ անցնելով հայտարարել, որ Ադրբեջանից առաջ ենք անցել, հետո էլ ճշգրտել հայտարարածը
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն իր ֆեյսբուքյան[url=https://www.facebook.com/mikael.melkumyan.77] էջում[/url] անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Վրաստանից և Ադրբեջանից առաջ անցնելու մասին գրառմանը.
«Անդրադառնալով վարչապետի ֆեյսբուքյան գրառմանը՝ ներկայացնեմ մի քանի նկատառում:
Նախ՝ ինչու՞ պետք է առաջ անցնելով հայտարարել, որ Ադրբեջանից առաջ ենք անցել, հետո էլ ճշգրտել հայտարարածը, եթե դա այդպես չէ:
Այսպիսով, երեք ցուցանիշների միջև մեկն ակնհայտ ապատեղեկատվություն էր, ուրեմն հաջորդիվ Վրաստանի մասով էլ կարող է շատ կարճ ժամանակ անց նույնը ասել՝ նորից ճշգրտել կամ հերքել:
Այսպես, եթե չկան պաշտոնական հրապարակված ցուցանիշներ, ապա մնացածը շատ ռիսկային հայտարարություններ են: Եթե 2018 թ. Վրաստանի ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 16 մլրդ ԱՄՆ դոլար, Ադրբեջանինը՝ ավելի քան 40 մլրդ ԱՄՆ դոլար, Հայաստանի Հանրապետությանը՝ 12,4 մլրդ ԱՄՆ դոլար, Վրաստանում ՀՆԱ-ի աճը 2019թ. 7 ամիսներին կազմել է 5%, Հայաստանի Հանրապետությանը, ասենք, 7%, իսկ բնակչության թվաքանակը Հայաստանի Հանրապետությունում 2,98 մլն է, իսկ Վրաստանում՝ 3,7 մլն, ապա ինչպե՞ս ենք Վրաստանից առաջ անցել:
Ինչ վերաբերում է պարիտետային գնողունակության ՀՆԱ-ին, Հայաստանի Հանրապետությունում այն կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, Վրաստանում՝ 12 000 ԱՄՆ դոլար, Ադրբեջանում՝ 16 000 ԱՄՆ դոլար, այսինքն՝ նույն դոլարային գումարով որ երկրում ինչ քանակի ապրանք և ծառայություն կարելի է ձեռք բերել:
Եվ վերջինը, ՀՆԱ-ի աճը պետք է ժողովրդի կենսամակարդակի վրա ազդեցություն ունենա: Վրաստանում գործազրկությունը 12% է, Ադրբեջանում՝ 5%, Հայաստանում՝ 15,7% : Աղքատությունը նույն ձևով ՀՀ-ում ամենաբարձրն է:
Դատեք ինքներդ», գրել է պատգամավորը:
Նմանատիպ նյութեր
3239 դիտում
20:39 26-12-2021
Ի՞նչ է, մոռացե՞լ ենք, որ չկա Արցախ, չկա Հայաստան. Միքայել Մելքումյան
2047 դիտում
20:29 10-06-2016
Հարկային օրենսգրքի նախագիծը պետք է հետ կանչվի. Միքայել Մելքումյան
5307 դիտում
15:35 07-10-2020
Այսօր Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ արձակվի. Միքայել Մելքումյան
Այս բաժնից
1360 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին
1180 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1033 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ