6013 դիտում
19:28 25-01-2018
ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկման խորհրդային համաձայնագիրը չեղարկելու ժամանակն է. ԱՄՆ կոնգրեսականներ
ԱՄՆ Կոնգրեսականներ Դևիդ Վալադաոն (հանրապետական) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ներկայացրել են երկկուսակցական բաց նամակ, որում գործընկերներին կոչ են անում դիմել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինին ու խնդրել վերանայել Հայաստանի հետ գործող կրկնակի հարկման մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի [url=https://anca.org/press-release/reps-valadao-sherman-lead-congressional-call-treasury-stop-double-taxation-u-s-armenia-profits/]հանձնախմբի[/url] պաշտոնական կայքը:
Կոնգրեսականները նամակում ընդգծում են, որ «հնացած» փաստաթուղթը չի արտացոլում գլոբալացված աշխարհի ավելացող բարդությունները, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը:
Նամակագիրները կոչ են անում ֆինանսների նախարարին առաջնահերթ կարգով վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման համաձայնագիրը: Իսկ միջազգային հարկային համակարգի բարդությունները չպետք է հետ պահեն ամերիկյան ու հայկական ընկերություններին կրկնակի հարկման պատճառով միմյանց հետ բիզնես համագործակցություն վարելու մտադրությունից:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին ձեռնարկված քայլի համար, ընդգծելով, որ կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը hստակ իրավաբանական հարթակ կստեղծի իրավասության երկու տարածքներում գործող ներդրողների ու անհատ ձեռնարկատերերի համար, կկանխի կրկնակի հարկումն ու կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Բացի այդ, փաստաթուղթը կօգնի ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամությունը, Հայաստանին կուղղի դեպի Արևմուտք, Երևանին ռազմավարական միջոցների ավելի լայն հնարավորություն, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների հետ հարաբերություններում անկախություն կընձեռի:
Նշենք, որ մինչև այսօր ԱՄՆ-ն և Հայաստանը առևտրային-մաքսային հարաբերությունները կարգավորում են 40 տարի առաջ ԱՄՆ-ի և նախկին ԽՍՀՄ-ի միջև կնքված համաձայնագրով:
Նմանատիպ նյութեր
2794 դիտում
15:10 17-06-2017
Կուբան խստորեն քննադատել է Թրամփի կողմից Օբամայի ստորագրած համաձայնագիրը մասամբ չեղարկելու որոշումը
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»