211652_close_icon
views-count1859 դիտում article-date 21:04 25-01-2018

Բակո Սահակյանը ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության զարգացմանը: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում շահագրգռված են Եվրոպական խորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների խորացմամբ ու ընդլայնմամբ՝ հավելելով, որ դա հանդիսանում է մեր հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր