211652_close_icon
views-count913 դիտում article-date 23:19 21-06-2014

Բակո Սահակյանը ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչին: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է Եվրախորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու շարունակական ամրապնդումը` հատուկ ուշադրություն հատկացնելով դրանք ինստիտուցիոնալ դարձնելու հարցերին: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր