8436 դիտում
08:54 26-01-2018
Կարագի թանկացման հետևանքները. ներկրողները հայտնվել են փաստի առջև. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կարագի գնի բարձրացման հետևանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները՝ մոտ երեք անգամ: Արդյունքում` կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ:
Ավելին` ինչպես պնդում են մեր աղբյուրները` թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել, պահեստավորված են, և ներկրողները հույս չունեն, որ առաջիկայում ներքին շուկայում այն կկարողանան իրացնել խելամիտ գնով:
Մինչ այդ, նկատենք, որ միջազգային շուկայում կարագի գները սկսել են նվազել: Բայց Հայաստանը դեռ չի շտապում արձագանքել կատարվածին: Եվ, ընդհանրապես, մեզանում շուկան րոպեական արձագանքում է գնաճին, իսկ ահա գնանկման հետևանքները զգացվում են ամիսներ անց:
Պատահական չէ, որ միջազգային շուկայում կարագի մեկ կիլոգրամն արժի 4.8 դոլար, բայց Հայաստանում այն վաճառվում է ավելի քան 9.2 դոլարով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2552 դիտում
09:23 28-08-2019
Ներկրողները «պահեստավորել են» ավտոմեքենաները՝ հունվարի 1-ից կրկնակի թանկ վաճառելու համար. «Ժողովուրդ»
53591 դիտում
16:25 18-10-2018
Աջ ղեկով մեքենա ներկրողները Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
17747 դիտում
09:49 26-04-2019
ԵԱՏՄ մաքսատուքը աճելու է 50%-ով․ 15․000 մեքենա ներկրողները պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել․ «Փաստ»
Այս բաժնից
1033 դիտում
08:00 30-01-2025
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»