211652_close_icon
views-count2063 դիտում article-date 13:54 26-01-2018

Երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 28-ը. ՀԵՀ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար դիմում-հայտերի ընդունումը: Հիշեցնենք, որ դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։ Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։ Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Հայտատուները պետք է ներկայացնեն՝ • Դիմում (լրացվում է տեղում) • Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը • Մեկ լուսանկար (3x4) • Ուսանողական տոմսի պատճենը (եթե տվյալ բուհում կիրառվում է) • Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից • Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը) • Երեխաների ծննդյան վկայականների պատճենները • Փոխանցման հաշիվ։

Նմանատիպ նյութեր