7964 դիտում
22:58 26-01-2018
Տեղի ունեցավ ՀՀ ԴԴ դատական կարգադրիչների Ծառայության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԴԴ դատական կարգադրիչների Ծառայության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որը ղեկավարում էր ՀՀ ԴԴ դատական կարգադրիչների Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Դատական կարգադրիչների հաշվետու տարվա ընթացքում Ծառայության ընդհանուր կազմակերպման և տեղաբաշխման մասին հաշվետվություն ներկայացրեց Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հարություն Դավթյանը:
Ստորաբաժանումների կողմից 2017 թ.-ի ընթացքում կատարված աշխատանքներին Ծառայության պետի կողմից տրվեց դրական գնահատական, միաժամանակ նշելով այն առանձին ծառայողական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պետք է մոբիլիզացնել ամբողջ անձնակազմը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին նաև Ծառայության 2018 թ.-ի գործունեության ծրագրային հիմնական անելիքները և քննարկվեցին ծառայության աշխատանքների կազմակերպման հետ կապված առանձին առաջարկություններ, այդ թվում նաև Ծառայության ստեղծման 10-ամյա հոբելյանի տոնակատարության կազմակերպման ուղղությամբ:
Խորհարդակցության վերջում Ծառայության պետը ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգավորեց ծառայության հետագա կազմակերպման ինչպես նաև ծրագրային խնդիրների կատարման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1257 դիտում
18:28 08-12-2014
Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների 10 պաշտոնատար անձանց մասով քրեական գործն ուղարկվել է դատարան
Այս բաժնից
36507 դիտում
12:13 31-01-2025
Հանրապետությունում հայտնի Երևանի ՄՌՈՒ-ի պետը ազատվել է աշխատանքից