11942 դիտում
10:21 27-01-2018
ԱՄՆ-ում ահագնանում է նոր տեսակի գրիպ. կան տասնյակ զոհեր
38 ամյա Ադամ Յորքը մշտապես հաճախում էր մարզադահլիճ: Ցավոք, այժմ նա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, ուր նրան միացրել են արհեստական շնչառության սարք: Ախտորոշումը՝ գրիպ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4226837.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
«Ամեն ինչ շատ արագ ընթացավ: Նա հեռախոսով ասաց, որ վատ է զգում, որից հետո հայտնվեց հիվանդանոցում ու նրան միացրեցին արհեստական շնչառության սարքին: Սա արագ բռնկվող գրիպի տեսակներից է»,- ասում է Ադամի կինը՝ Ֆելիցիա Յորքը:
Նման գրիպի զոհերից է Ալաբամա նահանգից 3-րդ դասարանցի մի աղջնակ, որը մահացավ մի քանի օրում:
Հիվանդության տարածումը կանխելու համար, մանկապարտեզներում և այլ հիմնարկներում ձեռնարկել են քիմիական ախտազերծման աշխատանքներ: Որոշ նահանգներում փակվել են դպրոցներ, իսկ հիվանդանոցները լեփ լեցուն են հիվանդներով:
«Այսօր մենք երկու անգամ ավել փորձեր ենք իրականացնում ու 4 անգամ ավելի շատ ենք ախտորոշում գրիպ»,- ասում է Էմորի համալսարանի բժշկական դպրոցի դասախոս Ջեսի Ջերնիգանը:
Հիվանդությունների վերահսկման ու դրանց դեմ պայքարի ամերիկյան գերատեսչությունն այս ժամանակահատվածը որակել է որպես ամենավտանգավոր վերջին 8 տարիների ընթացքում: Փորձագետները տեղեկացնում են, որ H3N2 նոր տեսակի գրիպի զոհ են գնացել արդեն 30 երեխաներ:
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
17:27 02-12-2023
Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ A տեսակի H3 N2 ենթատեսակի հարուցիչ
2071 դիտում
17:23 02-07-2023
Հրաձգություն ԱՄՆ-ում. կան զոհեր և տասնյակ վիրավորներ
1010 դիտում
22:02 16-11-2014
Նիդերլանդներում «թռչնի գրիպ» է հայտնաբերվել
Այս բաժնից
1018 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»