37069 դիտում
20:40 27-01-2018
Բաց դաս Եռաբլուր զինվորական պանթեոնում, նվիրված Հայոց բանակի 26-րդ տարեդարձին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ Կառավարության որոշումով ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Այդ օրը հռչակվեց որպես Հայոց ազգային բանակի ծննդյան օր։
Հայկական բանակը չնայած իր բավականին երիտասարդ տարիքին, հասցրել է սրբագրել կորուստներով լի պատմություն, բայց միևնույն ժամանակ արձանագրել այնպիսի փառավոր հաղթանակներ, որոնք պարտադրեցին հակառակորդին ստորագրել զինադադարի համաձայնագիր։ Մեր բանակը երիտասարդ է, բայց արդեն զորեղ և կայացած, որի դրոշի առջև հարգանքով գլուխ են խոնհարում խոշոր տերությունների զինված ուժերը ներկայացնող բարձրաստիճանը հյուրերը։
Հայկական բանակի շարունակական ձևավորման և կայացման գործում իր ավանդն ունի նաև ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության N 1033 զորամասի հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանը, ով իր մտավոր և ֆիզիկական ունակություններով մշտապես նպաստում է հայկական բանակի առավել հզորացմանը` ծառայողական փորձը փոխանցելով իր ենթականերին։
Հայոց ազգային բանակի ստեղծման 26 ամյակի կապակցությամբ, զորամասի ողջ անձնակազմը շնորհավորում և իր գոհունակությունն է հայտնում գնդապետ Գ. Գրիգորյանին` բանակաշինության գործում իր ներդրած ավանդի համար` ցանկանալով նորանոր հաջողություններ հետագա ծառայողամարտական գործունեության մեջ ի փառս մեր պետության և հայրենիքի։
Թող կանգուն լինի մեր բանակը և թող խաղաղությունը թևածի հայոց բանակում, բոլորիս սրտերում ու հոգիներում։
Տոնդ շնորհավոր փառապանծ ժողովրդի հաղթանակած Հայոց բանակ:
Հունվարի 28-ին մեծ ոգևորությամբ մենք տոնում ենք մեր բանակի 26-րդ տարեդարձը:
Իրականում այս տոնը ոչ միայն բանակում ծառայողների, իրենց պարտքը հայրենիքին մատուցածների, և հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների այլ համայն աշխարհի հայության տոնն է: Քանզի բոլորս ենք Հայրենիքի զինվորը և բանակն է մեր երկրի ներկայի ու ապագայի անվտանգության երաշխավորը և մեզնից յուրաքանչյուրը մեր ազգային բանակի մի մասնիկն է, ապրելիս լինի հայրենիքում թե աշխարհի ցանկացած ծայրում:
Շնորհավոր բոլորիս մեր համար այս ազգային տոնի կապակցությամբ և մեր Հայաստան աշխարհին ու մեր Հայոց բանակին մաղթում անկոտրուն կամք, կայուն զարգացում և հարատև խաղաղություն:
Քեզ փառք Հայոց բանակ, փառք հայ զինվորին, փառք զինվոր ծնող մայրերին և հավերժ փառք փառապանծ հայ ժողովրդին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
36507 դիտում
12:13 31-01-2025
Հանրապետությունում հայտնի Երևանի ՄՌՈՒ-ի պետը ազատվել է աշխատանքից