211652_close_icon
views-count1675 դիտում article-date 16:59 29-01-2018

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ներքին շաբաթօրյակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մաքուր Երևան» ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների, այգի-պուրակների, բակային և ընդհանուր օգտագործման տարածքների սանմաքրման և բարեկարգման աշխատանքները: Ներքին շաբաթօրյակներն իրականացվում են «Սանիթեք» ընկերության, համատիրությունների և պատասխանատու այլ կառույցների աշխատակիցների ուժերով: Աշխատանքների ընթացքը համակարգում են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ մեր համաքաղաքացիները վերոնշյալ գործընթացի առնչությամբ իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղղել Երևանի քաղաքապետարանի սոցիալական ցանցերի էջերով` ֆեյսբուքում (FB/Yerevanmunicipality) և թվիթերում (@evnmunicipality), ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել «Թեժ գիծ» ծառայությանը՝ 011-514-000:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր