211652_close_icon
views-count129745 դիտում article-date 09:54 30-01-2018

Մասիսի ոստիկանները որպես անհայտ որոնվող 20-ամյա աղջկան հայտնաբերել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 29-ին, Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված որոնողական աշխատանքների արդյունում Երևանում հայտնաբերել են հունվարի 25-ից Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Ծաղիկ Մկրտչյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնաբերվել է Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/26/1087672/]հայտնել [/url]էինք, որ հունվարի 25-ին Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Դավիթի Մկրտչյանը։ [img]http://st0.shamshyan.com/editor/0931742001517291613363919.jpg[/img]

Նմանատիպ նյութեր