15589 դիտում
17:49 04-10-2015
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում օծվեց նորակառույց «Կաթնաղբյուրը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 4-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում` եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ձեռամբ և հոգևոր դասի ներկայությամբ, հավարտ Սուրբ Պատարագի, նորաօծ Սրբալույս Մյուռոնով կատարվեց Ջրօրհնեքի արարողություն:
Խաչով և Սրբալույս Մեռոնով օրհնված ջուրը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանանում, որտեղ Սուրբ Հոգին իջավ այդ ջրի վրա:
Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ ջրով և գինով լվացվեց եկեղեցու բակում նոր կառուցված «Կաթնաղբյուրը», որից հետո եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ձեռամբ օծվեց այն:
Երկու տարի է, որ եկեղեցու խաչքավորը Հրաչյա Պողոսյան է, ում աջակցությամբ էլ կառուցվեց գեղեցիկ աղբյուրը, որն անհրաժեշտություն էր այդ տարածքի համար:
Հ. Պողոսյանը նշեց, որ ինքը տարիներ շարունակ Հայաստանի տարբեր եկեղեցիների խաչքավորն է եղել և հնարավորինս աջակցել` ինչով կարող է:
Հավատացյալ ժողովուրդը օրհնված ջրից տուն տարավ` որպես բժշկություն և օրհնություն: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործջուրը բժշկում է հոգևոր և մարմնավոր ախտերը:
Աստծո օրհնությունն ու ողորմությունը բոլորի հետ լինի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4709 դիտում
21:46 13-02-2014
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ասեղ գցելու տեղ չկար
129745 դիտում
09:54 30-01-2018
Մասիսի ոստիկանները որպես անհայտ որոնվող 20-ամյա աղջկան հայտնաբերել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում