16817 դիտում
14:22 30-01-2018
ՀՀ Ոստիկանությունը` Հռոմում Նիկոլ Փաշինյանի ձերբակալման մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/30/1087940/]էջում [/url]գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով:
Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը:
Հայտնում ենք, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]
Նմանատիպ նյութեր
5327 դիտում
16:01 09-11-2015
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանը հատած Հայաստանի 73-ամյա քաղաքացուհու ձերբակալման մասին