35686 դիտում
15:19 30-01-2018
Լոռու մարզում բախվել են Լեռնապատ գյուղի բնակիչների Mercedes-ն ու ВАЗ 21099-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 29-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։
Ժամը 18։00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1.8-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Արմեն Չատինյանի վարած Mercedes մակնիշի 35 NT 195 համարանիշի և 27-ամյա Գևորգ Աբազյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 26 ՕՍ 339 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ, 29-ամյա Ռուզաննա Չատինյանը, «099»-ի վարորդ Գ. Աբազյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 27-ամյա Գևորգ Ոսկանյանը և 32-ամյա Վլադիմիր Աշրաֆյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով խմբի ավագ օպերլիազոր Գրիգորյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25295 դիտում
18:16 30-11-2017
Արմավիրի մարզում բախվել են 46-ամյա վարորդի ВАЗ 2110-ը և 31-ամյա վարորդի ВАЗ 21099-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ