211652_close_icon
views-count5561 դիտում article-date 14:45 31-01-2018

Փարիզում Գարո Փայլանին Grand Vermeil պատվո մեդալ են հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/31/1088032/]ընթրիքին[/url]: Միջոցառման ընթացքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Գարո Փայլանին հանձնել է Grand Vermeil պատվո մեդալը, իսկ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորին ծափահարել է ընթրիքին մասնակցող 500 մարդ: «Ձեր կյանքը մշտական վտանգի մեջ է: Շնորհակալկություն այն բանի համար, ինչը դուք անում եք: Դուք ժողովրդավարության հերոս եք, հերոս, որը մարդու իրավունքներն է պաշտպանում: Ամեն անգամ, երբ մեր կարիքն ունենաք, հայերը ձեր կողքին կլինեն, Փարիզը ձեր կողքին կլինի»,- հայտարարել է Անն Իդալգոն: Հանդիպմանը մասնակցել են նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ, ֆրանսիացի փաստաբան և պատմաբան, նացիստական հանցագործությունները մերկացնելու և պատժելու մարտիկ Սերժ Քլարսֆելդը կնոջ՝ Բեաթայի հետ, որը ստացել է հայ համայնքի «Խիզախության համար CCAF» մեդալը: «Մենք մշտապես հայ ժողովրդի կողքին ենք եղել,- հայտարարել է Սերժը,- և մենք պայքարում ենք այն բանի համար, որպեսզի Իսրայելը նույնպես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք նաև հույս ունենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը կընդունվի նաև Ֆրանսիայում՝ ճիշտ այնպես, ինչպես ընդունվել է հրեա համայնքին պաշտպանող օրենքը»: Grand Vermeil պատվո մեդալի հավակնորդներին որոշում են քաղաքային և շրջանային խորհրդի պատգամավորները: Grand Vermeil-ն հիմնադրվել է 1948 թվականին: Այն շնորհվում է սեփական մասնագիտությամբ երակարատև, ազնիվ և պտղաբեր աշխատանքի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր