46607 դիտում
13:20 01-02-2018
Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. 15 տարուց ավելի է, Քանաքեռավան գյուղի փողոցներից մեկի տները և այգիները ողողված են ջրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 15 տարուց ավելի է, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 11-րդ փողոցի տների բնակիչներին մտահոգում է մի հարց, որի հետևանքով կարող է՝ մի օր իրենց տները ուղղակիորեն փլվեն:
Բանն այն է, որ փողոցի մոտ 14 տան նկուղները, անասնագոմերը և տնամերձ այգիները ողողված են ջրի հսկայական զանգվածով, ինչի հետևանքով տների հիմքերը խարխլվել են, պատերի ծեփերը թափվում են, այգիներն էլ օգտագործման համար դարձել են ոչ պիտանի:
Բացի վերոնշյալ հետևանքներից, կա ևս մեկը, որը կապված է բնակիչների՝ խոնավությունից բխող տարատեսակ հիվանդությունների հետ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից Ջեմմա Սուքիասյանը, ում որդին հաշմանդամ է, ասաց, որ խնդիրի լուծման նպատակով շատ տեղեր են դիմել, սակայն այն այդպես էլ մնացել է և գնալով ջրի քանակությունը իր տան նկուղային հարկերում ավելանում է, ինչի հետևանքով էլ տունը խոնավ է, իսկ որ ամենամտահոգիչն է, այն օրերից մի օր կարող է փլվել:
Ըստ բնակիչների, ջրի մի մասը խմելու է, քանի որ, երբ անջատում են ջրամատակարարումը, ջրի քանակությունը նկուղներում անհամեմատ նվազում է:
Նրանք նաև խնդրի լուծման իրենց տարբերակն են առաջարկում և պատրաստակամություն հայտնում իրենց ուժերի ներածին չափով, թե ֆինանսապես և թե ֆիզիկապես:
Հուսահատ բնակիչները խնդրանքով դիմեցին պատկան կառույցներին, որպեսզի իրենց «փրկեն» վտանգավոր հետևանքներից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1480 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)