211652_close_icon
views-count4217 դիտում article-date 16:36 01-02-2018

Յուրաքանչյուր գերատեսչություն, մարզպետ պետք է հաշվետվությունը ներկայացնի թվային տարբերակով. վարչապետ

Այսօր Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձել է գերատեսչությունների և մարզպետների հաշվետվությունների ներկայացմանը: «Յուրաքանչյուր գերատեսչություն, մարզպետ պետք է հաշվետվությունը ներկայացնի հստակ թվային տարբերակով, անպայման մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տա, թե ինչ է փոխվել, օտար լեզուներից որո՞նք են պարտադիր ավելացվել դպրոցներում, շինարարության որքան թույլտվություն է տրվել, ինչքան քառակուսի մետր լրացուցիչ շինարարություն ենք ունեցել: Առավելագույնս պետք է իմանալ, թե ինչն է հուզում քաղաքացուն, որ հարցերի պատասխանն է վերջինս ցանկանում ստանալ, որպեսզի հենց այդ տարբերակով հաշվետվությունը ներկայացվի: Խնդրում եմ դրան լուրջ և պատասխանատվությամբ վերաբերվեք»,- նշել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր