3065 դիտում
15:58 01-06-2017
Յուրաքանչյուր գերատեսչություն, նախարարություն պետք է հաշվետվություն տա հասարակությանը, թե ինչ արդյունքի է հասել
ՀՀ կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ նշեց, որ կառավարության կողմից իրականացվող գործողություններն ու միջոցառումները պետք է հանգեցնեն յուրաքանչյուր ոլորտում կիրառական և շոշափելի արդյունքների:
«Համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի իրագործման և խնդիրների բացահայտման համար լրացուցիչ խորհրդակցությունների անհրաժեշտություն կա»,- ասաց նա:
Վարչապետը կառավարության անդամներին հանձնարարեց քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն 2017 թվականին իրականացված գործողությունների հետևանքով արձանագրված կոնկրետ արդյունքների վերաբերյալ, որոնք դրական ազդեցություն են ունեցել քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, պարզեցրել են վարչարարությունը, կանխարգելել են և նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը, նպաստել են բիզնես միջավայրի զարգացմանը և այլն:
Վարչապետը հանձնարարեց նաև մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ժամանակացույց, պաշտոնատար անձանց մասնակցության ցանկ, օրակարգ՝ ՀՀ մարզերում ըստ մարզային առաջնահերթությունների ընդլայնված կազմով խորհրդակցությունների կազմակերպման և իրականացման համար:
«Խոսքն ինչի մասին է. մենք ակնկալում ենք, որ կիսամյակում յուրաքանչյուր գերատեսչություն, նախարարություն պետք է հաշվետվություն տա հասարակությանը, թե ինչ արդյունքի է հասել։ Մարզպետարաններում մենք պետք է ցանկ և ժամանակացույց ունենանք՝ անցկացնել կառավարության նիստի նման մի խորհրդակցություն՝ մարզին նվիրված»,- ասաց նա և ըստ ժամանակացույցի առաջարկեց դրանք անցկացնել շաբաթ օրերը, որ աշխատանքային ռեժիմը չխախտվի:
Նմանատիպ նյութեր
4223 դիտում
16:36 01-02-2018
Յուրաքանչյուր գերատեսչություն, մարզպետ պետք է հաշվետվությունը ներկայացնի թվային տարբերակով. վարչապետ
1195 դիտում
17:48 31-10-2014
Բարեփոխումները ոստիկանությունում. 3 տարիների հաշվետվություն հասարակությանը. տեսանյութ
Այս բաժնից
931 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
661 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1174 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան