3799 դիտում
17:42 03-02-2018
Միջազգային դերակատարները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը ձգձգվող հակամարտությունների կարգավորման համար. ԵԱՀԿ ԽՎ նախագահ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան Նյու Յորքում հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախագահ Միրոսլավ Լայչակի, գլխավոր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Վորոնկովի և այլ պաշտոնատար անձանց հետ: Այդ մասին [url=http://www.oscepa.org/news-a-media/press-releases/2808-in-visit-to-un-tsereteli-stresses-need-for-international-co-operation-on-peace-efforts]տեղեկատվություն[/url] է տարածել ԵԱՀԿ ԽՎ կայքը:
Հանդիպումների ընթացքում կողմերի ուշադրության կենտրոնում են եղել ձգձգված հակամարտությունները, այդ թվում՝ Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունները, ինչպես նաև մարդասիրական խնդիրների, միգրացիայի և ահաբեկչության հետ կապված հարցերը:
«ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը գործընկերներ են շատ ոլորտներում, և քանի որ մենք բոլորս աշխատում ենք խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ, չափազանց կարևոր է օգտվել միմյանց ուժեղ կողմերից: Մինչ ԵԱՀԿ խորհրդարանականները շարունակում են աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիայի հետ խնդիրների լուծման ճանապարհների որոնումը և չլուծված հակամարտությունների կարգավորումը, ես վստահ եմ, որ մենք կկարողանանք լիարժեք աշխատել այդ բոլոր ոլորտներում ՄԱԿ-ի հետ համատեղ»,- ասել է Ծերեթելին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
646 դիտում
11:48 09-01-2025
Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է. Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է
1696 դիտում
10:32 09-01-2025
Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը գտնվում է կnմայի մեջ