9324 դիտում
22:44 04-02-2018
«Բարսելոնայի» փոխնախագահ. Նեյմարը մեր հետ մուկ ու կատու էր խաղում
«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Մեստրեն պատմել է 2017-ի ամռանը Նեյմարի տեղափոխության մասին՝ կատալոնական ակումբից ՊՍԺ:
«Մենք նրա, նրա հոր հետ այդքան շփվեցինք ու գործում առաջընթաց չեղավ: Եթե նա մոտենար մեզ ու ասեր, որ ցանկանում է հեռանալ, ինչպես դա արել են Ֆաբրեգասը, Պեդրոն, Սանչեսը կամ Մասկերանոն, մենք բոլորս էլ կհասկանայինք: Բայց ինչը չես կարող անել, ապա դա սուրճի բաժակով գուշակելն է:
Նա մեր հետ մուկ ու կատու էր խաղում: Ոչինչ չէր ասում մեզ: Եթե նա այդպես աներ, ապա ՊՍԺ-ն նրան ձեռք կբերեր ավելի փոքր գումարով, և մեր համար հետագա տրանսֆերները ավելի քիչ կարժենային:
Իր վարքագծով Նեյմարը աղմուկ սադրեց շուկայում: Ինչ որ պահից մենք հասկացանք, որ որտեղից է այդ քամին փչում և ասացինք, որ պայմանագիրը երկարաձգելու համար նրան պարգևավճար չենք տալու:
Ինչո՞ւ նա այդպես վարվեց: Նա գիտեր, որ երբեք առաջին համարը չի դառնա, քանի դեռ Մեսին ՊՍԺ-ում է խաղում: Իսկ առաջին համար դառնալու համար Նեյմարը պետք է լքեր ակումբը», ասել է Մեստրեն:
Հիշեցնենք, որ Նեյմարը դատի է տվել «Բարսելոնային»՝ իրեն պարգևավճար չտալու համար:
Նմանատիպ նյութեր
3560 դիտում
14:40 06-03-2014
Գնդակ մատակարարող տղան «մուկ ու կատու» է խաղացել Ռոնալդուի հետ. տեսանյութ
4092 դիտում
16:37 25-06-2016
Ֆրանսիան կոչ է անում Մեծ Բրիտանիային «մուկ ու կատու չխաղալ» և արագ ավարտին հասցնել ԵՄ-ը լքելու գործընթացը
Այս բաժնից
2260 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2923 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2434 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում