211652_close_icon
views-count18764 դիտում article-date 23:30 04-02-2018

Մելանյա Թրամպը հրաժարվել է ամուսնու հետ լուսանկարվել՝ անհարմար դրության մեջ դնելով ԱՄՆ-ի ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի առաջին լեդի Մելանյա Թրամպը հրաժարվել է ամուսնու հետ համատեղ լուսանկարվելուց՝ Ֆլորիդա նահանգի Պալմ-Բիչ օդանավակայանում: Արարողակարգի համաձայն, ժամանելուն պես Դոնալդ Թրամպը դուրս է եկել օդանավից և մի փոքր կանգ առել, որպեսզի լրագրողները լուսանկարելու հնարավորություն ունենան: Սակայն Մելանյան ամուսնուց տարածության վրա է մնացել, վերջինիս ձեռք չի մեկնել, և իջնելով սանդուղքից, արագ քայլով գնացել է դեպի մեքենան: Արդյունքում Թրամպը ստիպված է եղել մամուլին ողջունել միայնակ, որից հետո նույնպես նստել է մեքենան: Նշենք, որ նախկինում Մելանյան բազմիցս է ամերիկյան առաջնորդին հանրության առջև անհարմար դրության մեջ դրել՝ հրաժարվելով պաշտոնական այցերի ժամանակ վերցնել նրա ձեռքը: Մասնավորապես, նման իրավիճակներ են եղել Հռոմի և Թել-Ավիվի օդանավակայաններում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր