Մելանյա Թրամփն ամուսնուն կրկին անհարմար վիճակի մեջ է գցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հերթական անգամ անհարմար վիճակի մեջ է գցել ամուսնուն՝ հրաժարվելվ բռնել նրա ձեռքը պաշտոնական ընդունելության ժամանակ։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այս անգամ դա տեղի է ունեցել Հռոմ ժամանելիս։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Մելանյան նախագահական օդանավից դուրս գալու ժամանակ՝ աստիճանների վրա հետ մղում ամուսնու ձեռքը և սկսում մազերը հարդարել։
Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել օրեր առաջ, Իսրայելում։
Իտալիայում Թրամփին հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ։ Այնուհետև այցելել Սուրբ Պետրոս տաճար և Սիքստինյան կապելլա։ Մելանյան Թրամփը ծրագրել է այցելել մանկական հիվանդանոցներից մեկը։