Մոսկվայի օդանավակայաններում 100-ից ավելի չվերթներ են հետաձգվել ու չեղարկվել
Մոսկվայի մարզին վրա հասած անոմալ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում այս պահի դրությամբ ավելի քան 100 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել։
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այդ մասին նշված է «Յանդեքս. գրանցումներ» պորտալում։
Այսպես, «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 3, չեղարկվել 4 չվերթ։
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 45, չեղարկվել 6 չվերթ։
«Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 55 չվերթ։