3174 դիտում
20:25 05-02-2018
Տրանսպորտի նախարարությունն օպերատիվ արձագանքում է քաղաքացիների հեռախոսազանգերին
2018թ. հունվարին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է 288 հեռախոսազանգ:
Նախարարության «Թեժ գծի» հեռախոսահամարով զանգահարած քաղաքացին դժգոհություն է հայտնել Սևան-Երևան երթուղու ապօրինի գործունեության վերաբերյալ: Նրա հետ կապ են հաստատել Տրանսպորտային տեսչության մասնագետները և խնդրի վերաբերյալ պարզաբանումներ տվել: Քաղաքացին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքելու և հարցը կարգավորելու համար:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 287 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3881 դիտում
22:47 10-10-2018
Տրանսպորտի նախարարությունը օպերատիվ արձագանքում է «թեժ գծով» ստացված հեռախոսազանգերին
Այս բաժնից
487 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
370 դիտում
13:12 20-01-2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
388 դիտում
12:53 20-01-2025
Բաքվի քայլերը և մեր հասարակության կարճատես պլանավորումը. Վահե Հովհաննիսյան