139999 դիտում
00:11 11-05-2017
Առեղծվածային դեպք Երևանում. հայր ու որդի տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին. բնակարանում հայտնաբերվել են նրանց կախված դիերը
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 24 շենքի 1-ին բնակարանի բնակիչները՝ հայր և որդի, տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Էդգար Մինասյանի գլխավորությամբ:
Փրկարարները, բացելով պատշգամբի, այնուհետև տան դուռը, հյուրասենյակում` կախված վիճակում հայտնաբերել են հոր ու որդու դիերը՝ կախված վիճակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները 29-ամյա Սևակ և 63-ամյա Հարություն Հակոբյաններն են :
Այս պահին սպասում են, որ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչկական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչներն ու ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: