211652_close_icon
views-count4023 դիտում article-date 18:24 05-02-2018

Մեկնարկում է «Ելք»-ի հանրահավաք–երթը` ընդդեմ թանկացումների

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում մեկնարկում է «Ելք» դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երկրորդ երթը: Երթի հիմնական թեման Հարկային օրենսգիրքն է, որով բարձրանում է միջին խավի հարկային բեռը. 150 հազարից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները կվճարեն 28 տոկոս եկամտահարկ՝ նախկին 26 տոկոսի փոխարեն: Նշենք, որ «Ելք» դաշինքի նախաձեռնած առաջին երթը անցկացվել է հունվարի 19-ին:

Նմանատիպ նյութեր