29788 դիտում
16:39 15-12-2016
Վագոն-տնակում ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող Արղուշյանների 5 հոգանոց անապահով ընտանիքը հայտնվել է մթության մեջ. որտե՞ղ են պահելու էպիլեպսիայով հիվանդ երեխայի դեղորայքը առանց հոսանքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Այվազովսկու 7 հասցեում գտնվող կիսախարխուլ վագոն-տնակում գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված Արղուշյանների 5 հոգանոց ընտանիքը հայտնվել է անելանելի և բարդ իրադրության մեջ: Արդեն 15 տարի է, այդ խոնավ ու ցուրտ պայմաններում ապրում են 2-ամյա Սևակը, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, 14-ամյա Արթուրը, ով սովորում է 9-րդ դասարանում, նրանց մայրը 34-ամյա Գայանե Արղուշյանը, Գայանեի մայրը՝ 62-ամյա Մարիամ Արղուշյանը և նրանց հավատարիմ մի պապիկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց հոսանք էր տրամադրվում հարևանի հաշվիչից, իսկ վերջում գումարը կիսվում և վճարում էին, սակայն առավոտից հոսանքն անջատել են և պարտադրել, որ սեփական հաշվիչ տեղադրեն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նրանք ասում էին, որ իրենք սեփական հաշվիչը դնել չեն կարող 2 պատճառով. առաջինը այն է, որ այն 65.000 դրամ արժի, որն իրենց տան ամսական 30.000 դրամ եկամուտով չեն կարող վճարել, իսկ երկրորդ պատճառն էլ կապված է նրա հետ, որ իրենք այդտեղ անօրինական են ապրում և եթե գումար լինի անգամ, հաշվիչ չեն տեղադրի:
Հոսանքն առաջնային անհրաժեշտ է, որպեսզի աշխատացնեն սառնարանը, որտեղ 2-ամյա երեխայի դեղերն են պահում, գոնե հեռուստացույց ունենային, որպեսզի երեխան զբաղվեր:
Արղուշյանները ապրում են ծայրահեղ ծանր սոցիալական և կենցաղային պայմաններում: Վագոն-տնակը, որը տաքացվում է պահարաններ և պատուհաններ կոտրելու և վառելու հաշվին, տարվա այս ցուրտ եղանակին հատկապես վխտում է մողեսներով:
Խնդրում ենք պատկան մարմիններին և բարյացակամ մարդկանց գոնե լույսի հարցը լուծեն, եթե այլ բանով չեն կարող օգնել: Օգնության համար կարող են զանգահարել [b]099 99 88 27[/b] հեռախոսահամարով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+