2620 դիտում
20:40 06-02-2018
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։
Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքի անդամ և ունենա բարձր առաջադիմություն,
• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող։
[b]Հայտատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝[/b]
ա/ անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը,
բ/ մեկ լուսանկար /3x4/,
գ/ տեղեկանք հայտատուի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունենալու մասին,
դ/ տեղեկանք բուհից՝ ուսանողի 1-ին կուրսի առկա, վճարովի համակարգում սովորելու մասին,
ե/ տեղեկանք բուհից առաջադիմության մասին,
զ/ III-րդ խմբի հաշմանդամության կարգը հաստատող փաստաթղթի պատճենը,
է/ լրացված դիմումը:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է` 13.00-14.00-ն):
Կրթաթոշակի դիմում-հայտը կարող եք բեռնել heh.am կայքից։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3676 դիտում
22:18 15-03-2018
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է Կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար
1274 դիտում
14:45 02-04-2015
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ՀԿ-ների համար
859 դիտում
11:51 17-10-2024
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»