17815 դիտում
21:50 06-02-2018
Լեոնիդ Սլուցկի. Մխիթարյանը հենց առաջին իսկ խաղում արդարացրեց սպասելիքները
ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին մեկնաբանել է «Արսենալի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի խաղը ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Էվերթոնի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/03/1088337/]հանդիպմանը[/url] (5:1):
«Ես [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/02/1088253/]ասել էի[/url], որ Մխիթարյանը գերօգտակար կլինի, և նա հենց առաջին իսկ խաղից արդարացնում է սպասելիքները. երեք գոլային փոխանցում. նույնքան մրցաշրջանի առաջին ամբողջ կեսում էր Սանչեսի մոտ: Թեպետ նրանց համեմատելը ճիշտ չէ. չիլիացին կորցրել էր մոտիվացիան: Վստահ եմ, որ Հենրիխը «Արսենալում» կայուն արդյունքներ ցույց կտա:
Երբ նա պարբերաբար խաղում էր «Յունայթեդում», վիճակագրությունը նույնպես բարձր էր: Եվ եթե նա կարող է գոլային փոխանցումներ տալ և գոլեր խփել՝ նույնիսկ շաատ ժամանակ անցկացնելով պաշտպանությունում, ապա այն իրավիճակում, երբ գործառույթներն ավելի հավասարազոր են, առավել ևս արդյունավետ կխաղա:
Օբամեյանգը նույնպես շատ համապատասխան է «Արսենալի» խաղաոճին», ասել է Սլուցկին:
Նմանատիպ նյութեր
1784 դիտում
15:39 25-09-2015
Հանս-Յոահիմ Վատցկե. Տուխելը լիովին արդարացրեց մեր սպասելիքները
13595 դիտում
19:09 02-02-2018
Լեոնիդ Սլուցկի. Վստահ եմ, որ «Արսենալն» ավելի շատ շահեց Սանչեսին Մխիթարյանի հետ փոխանակումից
4132 դիտում
18:43 09-12-2019
Լեոնիդ Սլուցկի. Պարզապես ցնցված եմ հայկական դպրոցի նորարարական մոտեցումներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
970 դիտում
19:58 19-10-2024
Էլիդա Քոչարյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
1039 դիտում
12:50 19-10-2024
Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում է. նրա տրանսֆերային արժեքն անփոփոխ է
3163 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում