5854 դիտում
12:08 07-02-2018
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ուղևորափոխադրողների համար հարկային բեռը թեթևացնող օրինագիծը
Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 7-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց հետևյալ օրինագծերը.
- «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
- «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
- «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց - Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում էր ուղևորափոխադրում իրականացնողների համար հարկային բեռի թեթեւացմանը:
Մասնավորապես, առաջարկվում է ավտոբուսների համար 1 նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար 2600-ից նվազեցնել մինչեւ 2300 դրամի. «Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս միկրոավտոբուսների համար ամսական 9100 դրամ նվազ գումար վճարել»,-ասել էր օրինագծի հեղինակներից Խոսրով Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
971 դիտում
16:01 17-04-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համալիր հարկային ստուգումներն ավելի նպատակային դարձնող օրինագիծը
24445 դիտում
11:11 11-09-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը
3442 դիտում
14:25 16-09-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գրպանահատության համար պատիժը խստացնող օրինագիծը
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից