Անժելա Մերկելին վերջապես հաջողվեց ձևավորել Գերմանիայի կառավարությունը
Այսօր առավոտյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքը և Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ավարտել են բանակցությունները՝ համաձայնեցնելով կոալիցիոն կառավարության վերաբերյալ պայմանագիրը: Այս մասին հայտնում է [url=http://www.dw.com/ru/в-германии-завершены-переговоры-о-формировании-правительства/a-42486635]Deutsche Welle[/url]-ն:
Կոալիցիոն համաձայնագիրը լավ հիմք է կայուն կառավարության համար, հայտարարել է Կանցլեր Անգելա Մերկելը բանակցային մարաթոնի ավարտին: Բանակցությունների արդյունքում Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU), Քրիստոնեա-սոցիալական միության (CSU) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարները բաժանել են կառավարության պորտֆելները:
Սոցիալ դեմոկրատները ստանձնել են Արտաքին քաղաքականության, Ֆինանսների, ևս մի շարք ոլորտների պատասխանատվությունը: Ենթադրվում է, որ սոցիալ դեմոկրատների ղեկավար Մարտին Շուլցը կզբաղեցնի արտգործնախարարի պաշտոնը: