14220 դիտում
21:17 07-02-2018
Forbes-ը հայտնել է ամենահարուստ կրիպտոարժութային միլիարդատիրոջ անունը
Ripple կրիպտոարժույթի ծառայության նախկին գլխավոր տնօրեն Քրիս Լարսենը դարձել է ամենահարուստ գործարարը, ով հարստացել է կրիպտոարժութային գործարքների շնորհիվ: Այդ մասին հայտնում է [url=https://www.forbes.com/sites/laurashin/2018/02/07/ripple-chris-larsen-xrp-crypto-cryptocurrency/#1aed1dc5e030]Forbes[/url]-ը:
«Forbes-ի կողմից կազմված՝ կրիպտոարժույթային գործարքների շնորհիվ հարստացած գործարարների առաջին ցանկում առաջին տեղում է հայտնվել ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատեր, Ripple ծառայության գլխավոր տնօրեն Քրիս Լարսենը՝ 7,5-8 միլիարդ դոլար կարողությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջոզեֆ Լավինը, ով օգնել է հիմնել Ethereum կրիպտոարժույթը: Երրորդ տեղում է Binance կրիպտոարժույթային բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն:
Թայլեր և Քեմերոն Ուինքլվոս եղբայրները, որոնք 2008 թվականին դատարանի միջոցով 65 միլիոն դոլար են ստացել Մարկ Ցուկերբերգից, զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը, նրանց կարողությունը գնահատվում է 0,9-1,1 միլիարդ դոլար:
Նմանատիպ նյութեր
1556 դիտում
16:03 15-11-2014
Ամենահարուստ ահաբեկչական խմբավորումն «Իսլամական պետությունն» է. Forbes
3665 դիտում
23:46 02-07-2015
Հայտնի է ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքը. Forbes
3420 դիտում
22:54 23-10-2015
Աշխարհի ամենահարուստ մարդն է դարձել Zara-ի հիմնադիր Ամանսիո Օրթեգան. Forbes
Այս բաժնից
3247 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը