29614 դիտում
12:15 08-02-2018
Ոսկանյանների բազմազավակ ընտանիքը, որն ուրիշի անասունները պահելով էր օրվա հացը վաստակում, կանգնել է փաստի առաջ. քաղաքապետարանը կտրել է նրանց 135 մրգատու ծառերը. հերթը հասել է կացարանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի մոտակայքում, խիստ անմարդկային պայմաններում ապրում է Ոսկանյանների բազմազավակ ընտանիքը: Տան եկամուտը ուրիշի անասուններին պահելով են վաստակում:
Ընտանիքի հայրը՝ 32-ամյա Արթուր Ոսկանյանը, ունենալով բազմաթիվ առողջական խնդիրներ, իր, կնոջ և 3 անչափահաս երեխաների համար կացարան է կառուցել, որը զուրկ է գրեթե բոլոր կումունալ և կենցաղային հարմանություններից։ 1 մահճակալի վրա քնում են 4 հոգով:
Արթուրը բավականին երկար տարիներ է ապրում այդ խրճիթում։ Այդ հողատարածքը իրեն նվիրել է մի դասախոս, ում և պատկանել է այն: Տարիների ընթացքում, բացի կացարանից, նա այգին է հարդարել, տնկել մոտ 135 մրգատու ծառ, ինչպես ինքն է նշում՝ մեջքով ջուր կրելով:
Այսօր ընտանիքը կանգնել է բաց երկնքի տակ մնալու վտանգի առաջ: Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանը գնել է այդ ամբողջ հողատարածքները և սկսել է մաքրման աշխատանքներ, որի արդյունքում հատվել են Արթուրի մշակած բոլոր մրգատու ծառերը, քանդվել մի քանի շինություն և հերթը հասել է կացարանին:
Ընտանիքին այն ազատելու համար տրվել է մի քանի օր ժամանակ:
Մի քանի ամսից ծնվելու է Ոսկանյանների ընտանիքի 4-րդ երեխան, բայց եթե միչև հիմա նման անմխիթար պայմաններում կարողանում էին մի կերպ օրվա հացի խնդիրը լուծել, այսուհետ նրանք դրա հնարավորությունն էլ չեն ունենալու:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում այս ամենից զատ, Արթուրը նաև ասաց, որ հայրական տունը գերբնակեցված է, այնտեղ չեն կարող ապրել, իսկ վարձակալությամբ էլ այլ բնակարան չեն կարող ձեռք բերել:
Հարևաններն էլ հաստատեցին ընտանիքի աղքատության փաստը: Պատմեցին, որ շատ ժամանակ իրենք են գումարով, սննդով, հագուստով օգնում, որ կարողանան մի բանի հասնել, սակայն այն, ինչ ստեղծել էին, քաղաքապետարանի աշխատակիցները հողին են հավասարեցնում:
Վերջում խնդրեցին, որ քաղաքապետարանը, թաղապետարանը իրենց հարցին մարդկային լուծում տան, որ իրենք չհայտնվեն դրսում, առանց աշխատանքի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+