211652_close_icon
views-count8996 դիտում article-date 16:35 26-08-2016

3 ապագա հայ զինվորի բազմազավակ ընտանիքը դարձել է խաբեության զոհ և կանգնել փողոցում հայտնվելու վտանգի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մխիթարյանների 12 հոգուց բաղկացած բազմազավակ ընտանիքը, դառնալով խաբեբաների զոհը, կանգնել է փողոցում հայտնվելու վտանգի առաջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2009 թվականին գնել են Գագիկ Գրիգորյանին պատկանող Սարի թաղ 25 փողոց 5/1 տունը, որի համար մաս-մաս վճարել 30.000 ԱՄՆ դոլլար: Երբ գումարը ամբողջությամբ վճարում են, Գագիկին ասում են, որ բնակարանը գրանցեն իրենց անոււնով, սակայն Գագիկը պատճառաբանում է, որ ինքը քաղաքում չի և երբ գա, այն ժամանակ կգնան գրանցելու: 2010 թվականին Մխիթարյաններին ոստիկանությունից այցելում են և հայտնում, որ բնակարանը, որտեղ իրենք արդեն 1 տարի է, բնակվում են, ամենևին էլ իրենցը չէ, և կա մեկ այլ անձ, ով հանդիսանում է տան իրական տերը, որի մասին են վկայում նաև փաստաթղթերը: Մխիթարյանները հայտնվում են անհասկանալի և անելանելի իրադրության մեջ և որոշում են դիմել դատարան: Դատական նիստերն ընթանում են բնականոն հունով, սակայն դատարանը վճիռ է կայացնում հօգուտ տան երկրորդ տիրոջ, քանի որ Գագիկը հասցրած է լինում տունը գրանցել նրա անունով: Այժմ ընտանիքը, որտեղ մեծանում են ապագա 3 հայ զինվորներ, դարձել են խաբեության զոհ: Գոնե ակնկալում են, որ իրենց գումարը օրինական կարգով հետ կստանան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր