5691 դիտում
17:32 08-02-2018
Ծխելու դեմ օրենքի նախագիծն այդքան արժանավոր բան չէ մեր համար. Գալուստ Սահակյան
Հանրային վայրերում ծխելն արգելելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ տեսակետ է հայտնել պատգամավոր Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում: Նա համոզմունք է հայտնել, որ նախագիծը նման տեսքով չի ընդունվի:
«Այդ օրենքն այդքան արժանավոր բան չէ մեր հասարակության համար: Ծխախոտի մասին այդ օրենքն ընդունելու համար եվրոպական տերությունները, ԱՄՆ-ն 30-ից 50 տարի անընդհատ աշխատանք են կատարել: Մեզանում մեխանիզմներ չկան, որ ստուգեն»,- ասել է Սահակյանը:
Պատգամավորը նշեց, որ դրա արդյունքում ռեստորանները ու նման վայրերը չեն կարող աշխատել: Նրա խոսքով՝ նման օրենք ընդունելու համար պետք է հանրությանը նախապատրաստել:
Նմանատիպ նյութեր
2899 դիտում
16:04 07-04-2016
Սերխիո Ռամոս. «Բարսելոնայի» հետ այդքան լավ խաղացինք, իսկ «Վոլֆսբուրգի» հետ` այդքան վատ
1234 դիտում
16:20 15-05-2020
Այդքան հեռու եւ այդքան մոտիկ Ժնեւը. ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Լավրովը. Աշոտյան
Այս բաժնից
571 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի