17739 դիտում
12:35 09-02-2018
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը
ՀՀ ԱԺ-ն 63 կողմ, 34 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքը նախագիծը, որով ժամանակավորապես արգելվում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան:
Նախքան քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ նախագծի հեղինակներն այդպես էլ չկարողացան համոզիչ հիմնավորում բերել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու վերաբերյալ. «Եթե հիմնական հիմնավորումն այն էր, որ դրա վարումը, շահագործումը վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, ապա ո՞րն է տրամաբանությունը՝ եղածներին թույլ տալ շարունակել, իսկ ներմուծումն էլ ժամանակավորապես արգելել: Այսինքն, հոկտեմբերի 1-ից հետո էդ վտանգը վերանալո՞ւ է»:
«Ելք» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում շահագործվող ձախ ղեկով մեքենաների միջին տարիքը 21 տարին է, իսկ աջ ղեկով մեքենաներինը՝ 14. «Այսինքն այս արգելքը մտցնելով, մենք նպաստելու ենք, որ ավելի հին ու էժան մեքենաներ մտնեն Հայաստան, որն ավելի վնասակար է և էկոլոգիապես, և իրենց նշանակությամբ»:
Նմանատիպ նյութեր
22822 դիտում
13:41 08-01-2018
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը
2434 դիտում
11:58 15-12-2016
ԱԺ-ն 3-րդ ընթերցմամբ ընդունեց «1000 դրամի» օրինագիծը
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից