«Երևանի սիրտը նոր ռիթմով» խորագրով ժամանցային միջոցառում կանցկացվի Հյուսիսային պողոտայի «Տաշիր Սթրիթ»-ում
Հարգելի համաքաղաքացիներ ,
փետրվարի 10-ին` ժամը 16.00-ին, Հյուսիսային պողոտայում, «Տաշիր Սթրիթ»-ում (Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատված) տեղի կունենա «Երևանի սիրտը նոր ռիթմով» ժամանցային ուրախ միջոցառումը:
Միջոցառման շրջանակում փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն Երևանի քաղաքապետարանի, պետական այլ գերատեսչությունների և «Տաշիր հոլդինգ» ընկերությունների խմբի միջև: Մշակութային ծրագրի շրջանակում ներկաները Հյուսիսային պողոտայում կպարեն քոչարի, կներկայացվեն ազգագրական երգեր ու պարեր, կկազմակերպվեն ազգային տարազներով լուսանկարահանում, կարպետագործության, խեցեգործության և ասեղնագործության վարպետաց դասեր:
Օրվա առիթով կբաժանվեն հատուկ նվերներ և կտրամադրվեն զեղչեր՝ «Տաշիր Սթրիթ»-ից գնումներ կատարողների համար:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]