Երևանում նոր առևտրի կենտրոն կբացվի. նոր մոլլ` «Տաշիր Սթրիթ». ՀԺ
Ամենաուշը հուլիս ամսին Երևանում նոր առևտրի կենտրոն կբացվի՝ նոր մոլլ, «Տաշիր Սթրիթ» անունով: Խոսքը հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում «Տաշիր գրուպի» կողմից կառուցվող առևտրի և զվարճանքի կենտրոնի մասին է: Պողոտայի ստորգետնյա հատված տանող ուղիները դեռ փակ են և շինարարությունը դեռ շարունակվում է, բայց «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, շուտով կավարտվի:
Ինչպես «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, աշխատանքների մեծ մասն արված է մնում է բուտիկների ներքին հարդարման աշխատանքները: Ավելին` պողոտայից դեպի ստորգետնյա հատված տանող մեր-երկու աստիճաններն արդեն փոխարինվել են շարժասանդուղքով:
Հիշեցնենք, որ ապագա «Տաշիր սթրիթի» տարածքը նախկինում հանրային ավտոկայանատեղի էր: