211652_close_icon
views-count3194 դիտում article-date 18:10 09-02-2018

Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքը կբացվի

Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը մարտի 1-ին բացվելու է։ Այս մասին հայտնել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշակույթի հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Արդեն տեղեկացրել էի, որ երկու գրություն էի ուղարկել Տարոն Մարգարյանին Մարտի 1-ին տասը քաղաքացիների սպանության օրը հիշատակի 10-րդ տարելիցի միջոցառումների մասնակիցների մուտքն այդ տարածքում անարգել ապահովելու համար։ Այսօր ստացա պատասխան, որ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքն այդ օրը բացվելու է։ Հիշեցնեմ, որ ներկայում այդ տարածքում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ և ամբողջ տարածքը ցանկապատված է»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր