1800 դիտում
15:29 01-03-2016
Մարտի 1-ի արյունոտ էջը չի մոռացվի. Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք է մատուցվում 10 անմեղ զոհերի հուշարձանի առաջ
Տարբեր կուսակցություններ ներկայացնող քաղաքական գործիչներ, անկախ պատգամավորներ այսօր՝ մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք էին մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Ինչպես փոխանցում է[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանց թվում էր պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահն ու այլ անդամներ, ՀԱԿ խմբակցության անդամներ եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ կուսակցությունների եւ ՀԿ-ների անդամներ:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից եւ հետընտրական զարգացումներից ոի ընդվզումներից հետո մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակից ուժով ցրեցին շուրջօրյա բողոքի դուրս եկած քաղաքացիներին: Ավելի ուշ հրազեն կիրառվեց, ինչի արդյունքում 10 քաղաքացի զոհվեց: Զոհվածներից 2-ը ոստիկաններ էին: Մի շարք ընդդիմադիր գործիչներ եւ ակտիվիստներ կալանավորվեցին, բայց ամիսներ անց ազատ արձակվեցին: Մարտի արյունոտ էջը չի մոռացվել եւ չի մոռացվի, բայց մինչեւ այսօր ոչ ոք -իպատասխանտվության չի ենթարկվել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»