211652_close_icon
views-count1560 դիտում article-date 20:35 01-03-2016

Մարտի 2-ը չի եկել, բայց այն բերելու մեր երազները ժամկետանց չեն կարող լինել. սգո հանրահավաք` Մյասնիկյանի արձանի մոտ

Մարտի 2-ը բերելու մեր երազները ժամկետանց չեն կարող լինել, պետք է խորը շունչ քաշել ու նորից ի գործ: Մյասնիկյանի արձանի մոտ սկսված հիշատակի հանրահավաքին հայտարարեց «Նոր Հայաստանի» անդամ Գարեգին Չուգասզյանը: «Հայաստանի քաղաքագետների միության նախագահ» Հմայակ Հովյաննիսյանն էլ հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ից հետո հայ ժողովուրդը հայտնվեց այն հոգեվիճակում, որում եղել էր 1915-ին` Մեծ եղեռնից հետո: «Այս էջը հնարավոր կլինի համարել փակված, դա հնարավոր կլինի, եթե տեղի ունենա արդարադատություն: Անմեղ արյունը կարելի է սրբել միայն արդարադատության միջոցով: Իսկ այսօր մենք, այո, նույն իրավիճակում ենք, կարծես լքված միջազգային հանրության կողմից, և այդ հոգեվիճակը շարունակվում է, «Մարտի 1»-ը չի ավարտվել 2008-ի, մարտի 2-ը չի եկել, գարունը չի բացվել, քանի դեռ հանցագործները չեն պատժվել»: Նա անգամ նշեց, որ չնայած Հայաստանում սահմանադրորեն մահապատիժը` պետության անունից սպանությունը վերացվել է, բայց պետությունն իրականացրել է մահապատիժ իր քաղաքացիների նկատմամբ: Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Մագնիտսկու ցուցակի» օրինակով պետք է Եվրոպան կազմի մարտիմեկյան մեղավորների ցուցակ: Նա նշեց, որ եթե քաղաքական ուժերն իրենց «վայրիվերումներով» իրենց շահերն հետապնդելով` ինչ-ինչ խաղերի մեջ են մտնում, ապա ազատամարտիկները դրա իրավունքը չունեն: Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 18-ին:

Նմանատիպ նյութեր