4811 դիտում
18:58 10-02-2018
ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո պետք է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը. Արմեն Սարգսյան
Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով: [url=http://artsakhpress.am/arm/news/80724/o-rn-e-arcakhyan-orakargy-armen-sargsyany-stepanakertum-handes-e-ekel-tchepazrucov.html]«Արցախպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Անդրադառնալով Սրցախ այցին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն շատ կարևոր էր, քանի որ անմիջապես Արցախի Նախագահից է տեղեկացել վերջին տարիներին Արցախի կյանքում արձանագրված հաջողությունների, տնտեսության զարգացման և առկա խնդիրների մասին:
«Նախագահի հետ հնարավորություն ունեցա երկար զրուցելու և ստացա ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ցանկանում եմ շեշտել, որ բազմիցս առիթներ եմ ստեղծել՝ Արցախ այցելելու, և, որպես ազատ քաղաքացի, շրջագայելու, բայց այս այցը որակապես այլ բնույթ ուներ, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Ա. Սարգսյանը և հավելել, որ Նախագահի և ԱՀ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներից բացի, այցի օրակարգում նախատեսված է այցելել Արցախի կրթօջախներ:
Նմանատիպ նյութեր
1181 դիտում
17:27 26-11-2022
Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան