Ինդոնեզիայում 22-ամյա տղամարդը մաչետեով հարձակվել է եկեղեցում գտնվող հավատացյալների վրա. կան վիրավորներ
Ինդոնեզիայի Ջոկիակարտա նահանգի Սլեման քաղաքում գտնվող կաթոլիկ եկեղեցում 22-ամյա երիտասարդը՝ զինված մաչետեով, հարձակվել է հավատացյալների վրա։ Այդ մասին հայտնում է Bisnis Indonesia-ն։
Դեպքը տեղի է ունեցել այսօր, տեղի ժամանակով ժամը 08։00-ի սահմաններում։
Հարվածների հետևանքով վիրավորվել է 4 մարդ, այդ թվում՝ եկեղեցու քահանան։ Նրանց բոլորին հոսպիտալացրել են։ Միջադեպի պահին եկեղեցում եղել է մոտ 100 մարդ։
Հանցագործը փորձել է պաշտպանվել, ինչի արդյունքում էլ գնդակահարվել է ոստիկանների կողմից։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։