17812 դիտում
16:04 13-02-2018
23-ամյա երիտասարդը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
23-ամյա Սեւակ Սարգսյանը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի, որը, սակայն, Հայաստանում չի կատարվում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Սեւակը պատմեց, որ տառապում է գլոմոնեֆրիտ հիվանդությամբ եւ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղից 2 օրը մեկ Երեւան է գալիս՝ հեմոդիալիզ ստանալու համար:
«Եղբայրս էլ այդ խնդիրը ուներ, հայրս նրան դոնոր դարձավ, երիկամի փոխպատվաստում արեցինք, այդ ընթացքում բոլոր միջոցները ծախսվեցին: Հիմա էլ ոչ մի հնարավորություն չունենք: Մայրս էլ չի կարող դոնոր լինել, քանի որ բժիշկները ասում են՝ ժառանգական է, հենց իրենից է փոխանցվել ինձ ու եղբորս»,- ասաց Սեւակը:
23-ամյա երիտասարդը նշեց, որ իրենք որոշ գումար արդեն հավաքել են եւ իրենց 7000 ԱՄՆ դոլլար է մնացել՝ Գերմանիա մեկնելու եւ այնտեղ երիկամի փոխպատվաստում անելու համար. «Ինձ պետք է, որ ուղղակի հասնեմ այնտեղ, քանի որ Գերմանիայում այդ հիվանդությամբ հիվանդներին երիկամի փոխպատվաստում անում են»:
Սեւակին օգնել ցանկացողները կարող են զանգահարել կամ գումար փոխանցել «Արարատբանկ»-ի կամ «ԱգբաԱգրիկոլբանկ»-ի հաշվեհամարներին:
Հեռախոսահամար՝ [b]077 34-33-35[/b]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
17810 դիտում
16:44 06-03-2018
23-ամյա երիտասարդը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
40740 դիտում
18:38 10-07-2018
24-ամյա Սեւակ Սարգսյանը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի
3830 դիտում
15:02 01-02-2015
SHAMSHYAN.com-ը խնդրում է օգնության ձեռք մեկնել 60-ամյա քաղաքացուն, որը շտապ վիրահատության կարիք ունի
Այս բաժնից
445 դիտում
19:28 21-10-2024
Գանայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
451 դիտում
19:16 21-10-2024
Հակոբ Արշակյանը Վիենտյանում հանդիպել է Մալայզիայի խորհրդարանի նախագահի հետ
1351 դիտում
19:03 21-10-2024
Երևանի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն