112841 դիտում
14:46 13-02-2018
Երևանի «գաի» պետի հանձնարարականով անուղղելի վարորդների BMW-ն ու Нива-ն տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». հավաքվածներն ասում էին. «Գորտի երեսին թքում ես, գիտի՝ անձրև է գալիս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 12-ին, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի հանձնարարականով հերթական անգամ Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Нива մակնիշի 50 NV 606 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդն իր մյուս «ընկերոջ»՝ BMW մակնիշի 50 NN 606 համարանիշի ավտոմեքենայով Երևանում չարամտորեն խախտել էին ճանապարհային երթևեկության կանոնները և շատ դեպքերում էլ որոշ վարորդների համար ստեղծել էին վթարային իրավիճակներ ու դարձել իսկական պատուհաս։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել նաև 3 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները նույնպես խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները։
ՀՀ ՃՈ ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենանրը կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
Երևանի «գաի պլաշչադկայի» մոտ հավաքված մի քանի երիտասարդներ կատակով ասում էին. ««50 606» համարանիշի Нива-ի ու BMW-ի վարորդների ուղեղներն, ասես, սպրիչով հանած լինեն։ Լրիվ դարձել են մարդկանց համար չնախատեսված ծախս։ Այնպես դժոխային արագությամբ են զվռնում փողեցներում, որ հետիոտները, որոշ դեպքերում նաև՝ վարորդները, հրաշքով են պրծնում դրանց բախումից։ Աչքներիս, դրանք ատամհատիկին գաի պլաշչադկայի մակետն են քաշել, որ հաճախակի հանգրվանում են գաի պլաշչադկայում, ու եթե այս անգամ էլ անուղղելիները դաս չքաղեն, հաստատ կարելի է համամիտ լինել ժողովրդական հայտնի խոսքերի հետ, այն է՝ «խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը», «կարմիր կովն իր կաշին չի փոխի»...վերաբերվում է դրանց»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+