34128 դիտում
16:17 14-02-2018
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են 31-ամյա վարորդի Infiniti-ն ու 27-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 18 հասցեի հարևանությամբ բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 31-ամյա Էդգար Վարդանյանի վարած Infiniti մակնիշի 96 NN 001 համարանիշի և 27-ամյա Ֆելիքս Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 35 OA 412 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ֆ. Գրիգորյանի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 22-ամյա Արտակ Ջանուղազյանն ու Է. Վարդանյանի ուղևոր՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Նարեկ Մեջլումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ֆնդկյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Վարդանյանն աշխատում է «Գլորիա» կարի ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1717 դիտում
19:35 31-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (02.02.2025 թ․)