ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Ամստերդամում կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ ենթախմբի երկրների համաժողովին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը փետրվարի 15-16-ը մասնակցելու է Ամստերդամում Հոլանդիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների համաժողովին՝ «Կենտրոնական բաների հաղորդակցությունը և թափանցիկությունը» թեմայով:
Միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։