2864 դիտում
15:41 15-02-2018
Հստակեցվել են արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթի պայմանները
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 97.3709 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին նվիրաբերելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն:
Նման որոշում ընդունելը բխում է կառավարության համապատասխան որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի» իրականացման նպատակներից: Արդյունքում կհստակեցվեն համայնքի վարչական տարածքում Մասրիկ 1 46-ից 55 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով կազմակերպվելիք մրցույթի պայմանները, մրցույթի մասնակիցների համար կորոշակիանա հողամասի կարգավիճակը և դրա նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման ծախսերի մեծությունը կդառնա հեշտ կանխատեսելի, ինչպես նաև կմեղմվեն հողամասի կարգավիճակով կամ դրա հատկացմանը վերաբերող խնդիրներով պայմանավորված մրցույթի ամփոփման երկարաձգման (ուշացումների) հնարավոր ռիսկերը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականով արևային էներգետիկայի զարգացման բնագավառում իրականացվում են այլ միջոցառումներ ևս:
«Իրականացնում ենք նաև առաջին կուտակիչ կայանի նախահաշվային և նախագծային աշխատանքները, որոնք կավարտվեն ամենայն հավանականությամբ ապրիլ ամսին: Այս երկուսը միասին հնարավորություն կտան մեզ նախանշելու Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման իրական ուղենիշերը», - ասել է նախարարը:
Նմանատիպ նյութեր
1691 դիտում
15:39 21-05-2020
Արագածոտնում «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթ է հայտարարվում
2560 դիտում
17:37 18-07-2018
Ստորագրվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայանգիրը
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան