5551 դիտում
16:36 15-02-2018
Կատյա Գալստյանը կրկնեց Միքայել Միքայելյանի ցուցանիշը
Խաչիկ Չախոյանը և Ասատուր Եսայանցը Փհենչհանից հաղորդում են:
Դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում այսօր մեկնարկեց Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Կատյա Գալստյանը: Նա ցույց տվեց 30:25.1 արդյունք և ինչպես Միքայել Միքայելյանը, զբաղեցրեց 72-րդ տեղը:
Կանանց մրցումներին, ընդհանուր առմամբ, մասնակցեց 90 դահուկորդ, այդ թվում՝ աշխարհի բազմակի չեմպիոններ տարբեր երկրներից: Կատյան մրցումից հետո բարձր տրամադրություն ուներ և բավարար համարեց իր արդյունքը:
Մեկնարկում Գալստյանը բավականին լավ րոպեներ ցույց տվեց, բայց մրցատարածության երկրորդ հատվածում զիջեց դիրքերը և ի վերջո զբաղեցրեց 72-րդ տեղը.
«Շատ լավ հասկանում էի, որ ուժեղ մրցակցություն է լինելու: Բայց ես էլ իմ առաջադրանքն ունեի՝ հնարավորինս լավ րոպեներ ցույց տալ: Բնական է, որ 72-րդ տեղը ոչ-ոքի չի ուրախացնի: Բայց պատկերացրեք, որ ես հաղթել եմ մի շարք ուժեղ մրցակիցների, բացի այդ, մի շարք ուժեղ մրցակիցների էլ շատ քիչ եմ պարտվել: Այնպես որ, իրական գնահատական տալով ելույթիս՝ այն համարում եմ բավարար»,- նշեց Կատյա Գալստյանը:
Հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանն էլ համամիտ է իր սանի հետ.
«Ես հասկանում եմ, որ նրանք, ովքեր լսում են 72-րդ տեղի մասին, արդեն մտածում են, որ մեր մարզիկը շատ թույլ է: Ես կասեի՝ մրցակիցներն են պարզապես շատ ուժեղ: Կատյան գուցե կարող էր ավելի բարձր տեղ գրավել, բայց ունեցած մարզավիճակում նա արեց առավելագույնը: Այնպես որ, ես էլ Գալստյանի ելույթը գնահատում եմ բավարար»:
Այսպիսով, մեր երեք մարզիկներից մեկը ավարտեց ելույթները Փհենչհանում:
Վաղը վերջին մրցելույթն է ունենալու Միքայել Միքայելյանը: Նա կմրցի տղամարդկանց ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում, իսկ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հանդես կգա փետրվարի 22-ին:
Ի դեպ, այսօր կանանց 10 կմ ազատ ոճով մրցման ժամանակ երկու մարզուհիներ ցույց տվեցին բացարձակ նույն արդյունքը և կստանան իրենց մեդալը: Աշխարհի չեմպիոն, նորվեգուհի Մարիտ Բյորգենը և ֆինն Քրիստա Պարմակոսին դարձան բրոնզե մեդալակիրներ, իսկ արծաթը բաժին հասավ շվեդուհի Շառլոտ Կալլային:
Նմանատիպ նյութեր
6364 դիտում
17:58 14-01-2018
Դահուկավազք. Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը շանս չտվեցին մրցակիցներին. ՖՈՏՈՇԱՐՔ
2444 դիտում
15:50 20-01-2020
Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը՝ բացարձակ չեմպիոններ
2344 դիտում
15:11 13-02-2014
Սոչի-2014. հայ դահուկավազորդուհի Կատյա Գալստյանը զբաղեցրեց 64-րդ տեղը
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում