211652_close_icon
views-count9720 դիտում article-date 09:19 16-02-2018

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին: Բաղրամյան 26-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերևներում դժգոհ են Արարատի մարզում ընթացող գործընթացներից և մարզպետի աշխատաոճից: Խոսվում է նաև մարզպետի նոր թեկնածուի մասին: Ամենայն հավանականությամբ Արարատի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, որը ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է դարձել թիվ 5 ընտրատարածքից: Հիշեցնենք, որ նա հարազատ ՀՀԿ-ի համար ապահովել էր 18 հազար 202 ձայն: Այդ ձայները ստանալու համար Մուրադյանը զգալի ֆինանսական ռեսուրսներ էր ներդրել. այժմ փողերը հետ բերելու ժամանակն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր